
Կորոնավիրուսով հիվանդների թիվը կրկին աճել է․ հաստատվել է 4192 նոր դեպք, մահացել է 10 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4192-ով՝ ընդհանուր կազմելով 383 458: Նախօրեին կատարվել է 8857 թեստավորում (ընդհանուր՝ 2 762 988):
Առողջացել է ևս 2510 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 346 224-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 27 614 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել