HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ագնեսա Խամոյան. «Փաշինյանն ապահովում է իշխանական բուրգի ներդաշնակեցում»

«Ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին»:

Այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի առաջիկա ընտրությանը:

Նշենք, որ ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել, որ նախագահի թեկնածու չեն առաջադրելու:

Ըստ Խամոյանի՝ երկրորդ փուլով նախագահ դարձող Վահագն Խաչատուրյանն արդեն իսկ խոստովանել է, որ Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող նախագահ է լինելու:

«Եվ ինչպես Փաշինյանն էր ասել վերջին հարցազրույցի ժամանակ, ինքն ապահովում է իշխանական բուրգի ներդաշնակեցում, այդ խնդիրն է լուծում: Եվ ահա երկրորդ փուլով, ընդամենը 65 ձայնով կարողանալու են նախագահ կարգել Վահագն Խաչատուրյանին, ու Փաշինյանին հաջողվելու է ապահովել իր իշխանական դիրքի անխափան աշխատանքը»,- ասաց պատգամավորը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Խաչատուրյանին առաջադրելու հարցում մեծ դեր ունի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter