Սպիտակ վերնաշապիկով կասկածելի տղամարդը
Այսօր առավոտյան 12/02 (Երեւան, Շենգավիթ համայնք) ընտրատեղամասից ահազանգ եղավ, որ ընտրատեղմասին հարող տարածքում գումար են բաժանում:
Անահիտ Բախշյանի վստահված անձ Մետաքսյա Թադեւոսյանի խոսքերով` առավոտվանից այնտեղ է սպիտակ վերնաշապիկով կասկածելի մի տղամարդ, ով սկզբից ներկայացավ որպես շարքային ընտրող, այնուհետև՝ վստահվածանձ: Հետագայում տեղի վստահված անձինք պարզել են, որ նա ոչ մի լիազորություն չունի:
Առավոտից նա վերահսկում է տարածքը: Հերթով բարևում է ընտատեղամաս ներկայացող տարբեր անձանց, նշաններ անում, այնուհետև իր ծանոթներին ժպտալով՝ ասում. «Գիտես չէ՞»: Վստահված անձանց համար տարօրինակ է, որ ոչ մի լիազորություն, պարտականություն չունեցող անձը առավոտից չի հեռանում ընտրատեղամասից և անընդհատ պայմանավորվում է նրանց հետ, շատերի հետ հաղորդկացվում է և անընդհատ հեռախոսով խոսում:
Մետաքսյան պատմեց, որ կասկածելի է ևս մի կին` Գոհար Հովհաննիսյանը: Մետաքսյայի հետ մեր զրույցի ժամանակ ընտրատեղամաս եկավ հենց այդ կինը, ում չորրորդ այցն էր արդեն: Մինչ վստհաված անձինք բողքում էին, թե նա հերթական անգամ է եկել այստեղ, նա փորձեց բողոքել հանձնաժողովի նախագահին` նշելով, թե իրեն արգելում են իրացնել իր ընտրելու իրավունքը: Նա հավաստիացնում էր, թե նախորդ անգամ իր հետ բերել է իր մտերիմներին, ովքեր դժվարանում էին ինքնուրույն մասնակցել ընտրությանը: Վստահված անձինք փաստում են, որ մինչ այդ ներկայացել է ցուցակով՝ այդ ընթացքում ջնջելով նշված անունները:
Կազմվել է արձնագրություն, որի տակ ստորագրել են նաև վստահված անձինք, որ 3 անգամ այդ կնոջը դիտողոություն է արվել:
Վստահված անձինք պատմում են, որ նույն սպիտակ վերնաշապիկով անձը ջուր է բերել հանձնաժողովի համար, այնուհետև բազմաթիվ մարդկանց ուղեկցել է ընտրատեղամաս:
Ի դեպ, ընտրատեղամասի մոտ պարբերաբար շրջում էին արտասահմանյան մակնիշի մեքենաներ, որոնք հետևում են ընտրատեղամասի անցուդարձին, ոմանք նաև հաղորդակցվում էին սպիտակ վերնաշապիկով տղամարդու հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել