HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

The New York Times. Ռուսաստանը գտնվում է Ուկրաինա ներխուժման պատրաստության ավարտական փուլում

Ռուսաստանը դեռևս պատրաստ չէ Ուկրաինայի տարածք ներխուժմանը, բայց գտնվում է ռազմական գործողության նախապատրաստման ավարտական փուլում։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Ուկրաինայի ռազմական հրամանատարության իր աղբյուրներին։ 

Մասնավորապես, պարբերականի զրուցակիցները նշել են վերջին երկու շաբաթվա ընթացքում դեպի Ղրիմ ռուսական մոտ 10 000 զինծառայողների տեղափոխման և թերակղզու որոշ հատվածներում գտնվող ստորաբաժանումներին մարտական պատրաստության վիճակի բերելու մասին։ 

Բացի այդ, Ուկրաինայի ռազմական հրամանատարության աղբյուրները իրենց մտահոգությունն են հայտնել այն մասին, որ Ղրիմ են ուղարկվել Ռոսգվարդիայի ստորաբաժանումներ, որոնք, ինչպես կարծում են պարբերականի զրուցակիցները, կարող են օգտագործվել նվաճված տարածքներում վերահսկողություն համար։ 

Ռազմական փորձագետները նշում են, որ Ղրիմում՝ Ուկրաինայի հետ սահմանին, նկատվում է ռազմագործողության նախապատրաստություն, «ինչպես դա արվում է դասագրքերով». հոսպիտալների, կապի համակարգերի և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների բացազատում, ավիացիայի և լրացուցիչ ռազմական ստորաբաժանումների տեղափոխում։ 

Փորձագետների կարծիքով՝ ռազմագործողության սկսման նախապատրաստական աշխատանքները Ռուսաստանը կավարտի մի քանի շաբաթվա ընթացքում։ Առայժմ, նշում են նրանք, սահմանների մոտ Ռուսաստանը բավարար թվով զինծառայողներ ունի, բայց լիովին չեն կառուցվել մատակարարման գծերն ու այլ ենթակառուցվածքներ: Ընդ որում, պարբերականի գրեթե բոլոր զրուցակիցներն այն կարծիքին են, որ նախկինի պես հասկանալի չէ, թե ինչ նպատակներ է հետապնդում Ռուսաստանը՝ իր զորքերը տեղակայելով Ուկրաինայի հետ սահմանին։ 

Արևմտյան քաղաքական գործիչները և ԶԼՄ-ները մի քանի ամիս հայտնում են Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղակայման մասին, որը, նրանց կարծիքով, կարող է վկայել ներխուժման նախապատրաստության մասին։ Ուկրաինայի վրա հարձակման պարագայում Արևմուտքը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ 

Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ չեն պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա, իսկ սահմանների մոտ զորքերի տեղակայումը կապված է զորավարժությունների անցկացման հետ։

Արբանյակային լուսանկարը՝ Maxar-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter