
Հաստատվել է կորոնավիրուսի 1631 նոր դեպք, մահացել է 11 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 7-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1631 նոր դեպք։ Երեկ կատարվել է 4803 թեստավորում։
Առողջացել է 2349 մարդ, գրանցվել է 11 մահվան դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 391 588 դեպք, որոնցից 352 985 առողջացել է: Փաստացի բուժում է ստանում 28 951 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8097 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1555 է:
Ընդհանուր կատարվել է 2 783 288 թեստավորում:
Փետրվարի 6-ի դրությամբ, ԱՀ տվյալներով, կատարվել է 1 մլն 925 հազար 556 պատվաստում, որից`
- առաջին դեղաչափ` 1 մլն 054 հազար 178,
- երկրորդ դեղաչափ` 858 հազար 981,
- բուստեր` 12 հազար 397:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել