
Շառլ Միշելը և Էմանուել Մակրոնն արձագանքել են 8 հայ ռազմագերիների վերադարձին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել 8 հայ ռազմագերիների՝ Հայաստան վերադարձի վերաբերյալ։
The release by Azerbaijan and reparation to Armenia of 8 Armenian detainees is another sign of positive developments following the meeting with @EmmanuelMacron @azpresident @NikolPashinyan
— Charles Michel (@eucopresident) February 7, 2022
The EU supports stability and prosperity in the region. pic.twitter.com/PprzrxxRt6
«Ադրբեջանի կողմից 8 հայ պահվող անձանց ազատումն ու նրանց հայրենադարձումը Հայաստան դրական զարգացումների մեկ այլ նշան է, որը հաջորդել է Էմանուել Մակրոնի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը»,- նշվում է գրառման մեջ։
Շառլ Միշելի խոսքով՝ Եվրամիությունն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը։
Գերիների վերադարձի մասին թվիթերյան գրառում է արել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«8 հայ ձերբակալվածներ (ռազմագերիներ-խմբ.) ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվել Երևան։ Նրանք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ, որոնցից բաժան էին մի քանի ամիս շարունակ»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։
Huit détenus arméniens ont été remis en liberté par l’Azerbaïdjan et transférés de Bakou vers Erevan. Ils retrouvent leurs familles dont ils étaient séparés depuis plusieurs mois. Merci à nos diplomates ainsi qu’à nos militaires mobilisés dans cette opération. On avance ! https://t.co/7IVoxX7b9q pic.twitter.com/ho1cxIHWco
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) February 7, 2022
Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին և զինվորականներին՝ գործընթացն ապահովելու համար։ «Մենք առաջ ենք շարժվում»,- եզրափակել է Մակրոնը։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 8 հայ գերիների։ Փոխարենը Հայաստանը պարտավորություն է ստանձնել ադրբեջանական կողմին տեղեկատվություն տրամադրել Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված և զանգվածային գերեզմաններում թաղված Ադրբեջանի քաղաքացիների մասին։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել էր նաև վերադարձված հայ ռազմագերիների անունները. Սարգիս Թարզյան, Վարդգես Բալայան, Արմեն Պետրոսյան, Արթուր Բաբայան, Հմայակ Սարգսյան, Գուրգեն Գալոյան, Գրիգոր Կյուրեղյան և Վաղարշակ Մալոյան։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել