HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ռազմագերիներին բերող ֆրանսիական ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել Երեւանում

Ֆրանսիական ռազմական ինքնաթիռը, որը Բաքվից Երեւան էր տեղափոխում 8 հայ ռազմագերիների, քիչ առաջ վայրէջք կատարեց Երևանում։ «Շատ ուրախ ենք նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի միջնորդության այս հաջողությամբ»,- իր տարածած հաղորդագրության մեջ նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը։

Օդանավակայանում ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Ֆրանսիական կառավարության և ԵՄ պատվիրակության կողմից դիմավորում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

Հայաստանի ԱԳՆ փոխանցմամբ, ներկաներին ողջունեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց այս հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդրի հարցում ցուցաբերած աջակցությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հաստատել էր առավոտյան ադրբեջանական աղբյուրներում հայտնված լուրը ութ ռազմագերու՝ Հայաստան վերադարձի մասին։ Դրան անդրադարձել էին նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ 

Վերադարձած անձինք են՝ Թարզյան Սարգիս, Բալայան Վարդգես, Պետրոսյան Արմեն, Բաբայան Արթուր, Սարգսյան Հմայակ, Գալոյան Գուրգեն, Կյուրեղյան Գրիգոր, Մալոյան Վաղարշակ։

Մեկնաբանություններ (1)

Mariam
Thank you Macron, and thank you to french Armenians efforts. Unfortunately Pashinyan is a useless and stupid leader.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter