HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Երևանի ավագանին ընտրեց 3 փոխքաղաքապետ

Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալներ ընտրվեցին Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը և Ստեփան Մաչյանը։ 

Գևորգ Սիմոնյանը նախկինում զբաղեցրել է Առողջապահության նախարարի խորհրդականի, Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ապա ԱՆ նախարարի տեղակալի պաշտոնը։ Իր խոսքում նշեց, որ համակարգել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի հիվանդանոցային օղակը, ինչպես նաև հիվանդանոցների վերաշինման, վերանորոգման և վերազինման աշխատանքները։ Գեւորգ Սիմոնյանը քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելով՝ կվերահսկի առողջապահության եւ սպորտի ոլորտները։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձավ Երևանում սպորտի վիճակին, նշեց, որ այդ ոլորտում որևէ ծախս չի արվել, միայն միջոցառումներ են իրականացվել, շատ խնդիրներ կան, որոնք ավագանու հետագա նիստերում կքննարկվեն։ Անդրադարձավ նաև խորհրդակցություններին, որոնք արվում են ուղիղ հեռարձակմամբ, նշեց, որ նպատակը առկա խնդիրների մասին տեղեկացնելն է։ 

Սուրեն Գրիգորյանը նախկինում զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը, իսկ Ստեփան Մաչյանը զբաղեցրել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Քաղաքապետի տեղակալների պաշտոնում՝ Սուրեն Գրիգորյանը կվերահսկի իրավունքի, առեւտրի, գովազդի ոլորտները, իսկ Ստեփան Մաչյանը՝ քաղաքաշինության ոլորտը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter