HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արմեն Գրիգորյան. «Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա»

«Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա, և իմ դիրքորոշումն այն է, որ Հայաստանը սուվերեն, ժողովրդավար պետություն է և պետք է շարունակի մնալ այդպիսին»,- Կառավարության փետրվարի 10-ի նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը՝ նա նշեց, որ Հայաստանն արձագանքել է, արձագանքել են ԱԺ պատգամավորները, արտգործնախարարությունը։

«Հուսով եմ, որ բելառուսական կողմը կխուսափի այլևս որևիցե գնահատական տալ Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատակաները որևիցե ձևով չեն բխում Հայաստանի և ԲԵլառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից։ Մենք շարունակում ենք դիվանագիտորեն պատասխանել և հուսալ, որ այլևս նման միջադեպեր չեն լինի, և եթե հավելյալ միջադեպեր լինեն, կմտածենք՝ ինչպես պատասխանել»։

Անդրադառնալով պաշտոնական Բաքվի հայտարարություններին, թե Հայաստանը դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը սկսելու համար նապապայմաններ է առաջ քաշել՝ ԱԽ քարտուղարը տեղեկացրեց, որ Հայաստանը երբեք նախապայմաններ առաջ չի քաշել։

«Հայաստանը պարզապես պահանջել է, որ բոլոր պայմանավորվածությունները, որոնք եղել են Սոչիում անցած տարի՝ նոյեմբերի 26-ին, կատարվեն։ Այդ հայտարարության մեջ նշված է, որ անվտանգության բարձրացման շուրջ քայլեր պետք է ձեռնարկել, այնուհետև սկսել դելիմիտացայի, դեմարկացիայի գործընթացը։ Հայաստանը ցանկանում է, որ այդ պայմանավորվածությունն իրագործվի։ Բացի դրանից, երբ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը շատ մոտ են կանգնած իրար, ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել, և սրացումներ լինեն։ Հայաստանն առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի կարողանանք գործընթացը հանգիստ անցնել։ Այստեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter