HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ըստ հաղորդագրության՝ վարչապետը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-սիրիական հարաբերությունների ամրապնդման գործում՝ նշելով, որ Հայաստանը հետևում է զարգացումներին և մաղթում է, որպեսզի բարեկամ Սիրիան օր առաջ հաղթահարի ճգնաժամը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կողմից 2019թ. Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությանը, որը ծավալել է հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման գործունեություն: Վարչապետի խոսքով՝ առաքելությունը հարգանքի տուրք է Սիրիայի ժողովրդին, որն ապաստան է տվել 1915թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին, և որի հետ հայ ժողովրդին միավորում են պատմական սերտ կապերը:

«Մոհամմեդ Հաջ Իբրահիմը գոհունակությամբ արձանագրել է ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության փաստը և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է լավագույն ջանքերը երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ: ՀՀ-ում Սիրիայի դեսպանը երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ճգնաժամի ընթացքում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ Սիրիայի կառավարությունը շատ բարձր է գնահատում ՀՀ մարդասիրական առաքելությունը: Նա ընդգծել է, որ դա վկայում է երկու երկրների ամուր բարեկամության մասին և հարատև զարգացում, հաջողություններ մաղթել Հայաստանին և հայ ժողովրդին»,- նշված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Սիրիայում ընթացիկ զարգացումների և հումանիտար իրավիճակի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter