HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցելու Արցախյան երկրորդ պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքներին:

Այս մասին «Հետքին» հայտնեց խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը: Պատգամավորի համոզմամբ՝ իշխանությունները փորձում են իմիտացիա ստեղծել առ այն, որ քաղաքական ու իրավական առումով պատերազմի էջը փակված է:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելը պայմանավորված է այն հանգամանքով, որ  հանձնաժողովը չի կարող մեծ դերակատարություն ունենալ պատերազմի տարբեր հանգամանքների բացահայտման հարցում, քանի որ պատգամավորները «քննիչներ չեն, որ իրենց հարցադրումների հիման վրա քրգործեր հարուցվեն», և մեղավորնեը բացահայտվեն: Պատգամավորն ասում է՝ դրա համար իրավապահ մարմիններ կան, և եթե իշխանություններն իսկապես նպատակ ունեն իրական մեղավորներին բացահայտելու, այլ ոչ թե ընտրողաբար արդարադատություն իրականացնելու, ապա այդ գործն իրավապահ մարմինների տիրույթում է:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ քննիչ հանձնաժողովի ձևավորման մասին: Խորհրդարանական երկրորդ ՝«Հայաստան» խմբակցությունը դեռ չի հստակեցնում իր մասնակցության կամ չմասնակցության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter