
Հաստատվել է կորոնավիրուսի 2676 նոր դեպք, մահացել է 31 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2676 նոր դեպք։ Երեկ կատարվել է 6743 թեստավորում։
Առողջացել է 3658 մարդ, գրանցվել է 31 մահվան դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 402 403 դեպք, որոնցից 365 662 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 029 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8145 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 811 771 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել