HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կայացել է Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Այն ավարտվել է Վաշինգտոնի ժամանակով 12:06-ին (Երևանի ժամանակով 21:06-ին)։ Այդ մասին հայտնում է CNN-ը։ Հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է Ուկրաինայի շուրջ առկա ճգնաժամային իրավիճակը։

«Պաշտպանված կապով նախագահ Բայդենի զրույցը նախագահ Պուտինի հետ ավարտվել է ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 12:06-ին»,- CNN-ի փոխանցմամբ Սպիտակ տնից հայտնել են լրագրողներին։ Հեռախոսազրույցի բովանդակության և արդյունքների մասին ամերիկյան կողմը դեռևս ոչինչ չի հայտնում։ 

Ամերիկյան կողմի փոխանցմամբ, այն տևել է մեկ ժամ և երկու րոպե, սկսվելով Վաշինգտոնի ժամանակով 11:04-ին (Երևանի ժամանակով՝ 20:04-ին)։ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույցն անց է կացրել Քեմփ Դևիդում գտնվող իր նստավայրից (Մերիլենդ նահանգ):

Ռուսական կողմը ևս դեռ հաղորդագրություն չի տարածել։ Մինչև Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը, հեռախոսազրույցներ էին ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ 

Ավելի վաղ, հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կկայանա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան (Երևանի ժամանակով շաբաթ երեկոյան)։ Ամերիկյան կողմի պնդմամբ՝ Ռուսաստանն առաջարկել էր հեռախոսազրույցն անցկացնել առաջիկա երկուշաբթի օրը։ «Սպիտակ տունն արեց հակընդդեմ առաջարկ շաբաթ օրվա մասով, նրանք համաձայնվեցին»,- հայտնել էր ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եկել է Վաշինգտոնից, ընդորում «հարցմանը նախորդել էր ամերիկյան կողմի գրավոր դիմումը»։

Լուսանկարը՝ REUTERS/Kevin Lamarque

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter