Հայկական Կարմիր խաչը պատերազմի հետևանքով տեղահանված շուրջ 15,000 քաղաքացու տրամադրել է միանվագ աջակցություն
Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ գործակցությամբ, Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված և խոցելի տեղաբնակ շուրջ 15,000 քաղաքացու տրամադրվել է միանվագ աջակցություն՝ կոմունալ վարձավճարների փոխհատուցման նպատակով։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի տրամադրվել է 15 հազար դրամ։
Շահառուների թիրախային խմբում Լեռնային Ղարաբաղում անշարժ գույք կորցրած անձինք են, այդ թվում՝
- ՀՀ-ում գտնվող 0-18 տարեկան երեխաները,
- 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,
- 50 տարեկանից բարձր անձինք։
Կոմունալ կացարաններում բնակվող անձանց կոմունալ վարձավճարների փոխհատուցումն անմիջապես տրամադրվել է ծառայություն մատուցողներին։
Միանալով ՀՀ Կառավարության կանխիկ աջակցության ծրագրերին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ընդհանուր առմամբ տրամադրել է 1 մլրդ 861 մլն 490 588 դրամ։ Գումարն ուղղվել է տեղահանվածների հիմնական կարիքների մատչելիության ապահովմանը, նրանց և նրանց հյուրընկալող ընտանիքների աջակցությանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել