HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունն «Արարատ» սննդի կոմբինատնին ազատել է 1,4 մլրդ դրամի մաքսատուրքից

«Արարատ» սննդի կոմբինատը կազատվի 1,4 մլրդ դրամի մաքսատուրքից։ Կառավարությունը որոշումն ընդունեց փետրվարի 17-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։

Հիշեցնենք, որ «Արարատ» սննդի կոմբինատի մեծ մասի (65 %) բաժնետեր է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանին։ Վերջինս նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ է։ Մնացած 35%-ի բաժնետերն է Նանե Սահակյանը։

Ըստ գործադիրի հիմնավորման՝ «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է մրգահյութերի և պահածոների արտադրության համար:  Ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 22 մլրդ դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 488 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար և 464 մլն դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 65 նոր աշխատատեղ` մինչև 96 000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի 80% և ավելին նախատեսվում է արտահանել:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը 14․3 մլրդ դրամ է: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․4 մլրդ դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Լուսանկարը՝ «Արարատ» սննդի կոմբինատ ընկերության կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter