
Կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք է գրանցվել, մահացել է 25 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 18-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1417 նոր դեպք։ Երեկ կատարվել է 5659 թեստավորում։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413 295 դեպք, որոնցից 386 193 առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8278 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 851 836 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել