HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմնյուզ TV»-ի լիցենզիայի գործողությունը դադարեցվել է, իսկ «Արմնյուզ FM»-ը կշարունակի գործել

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 18-ին որոշել է դադարեցնել «Արմնյուզ» հեռուստաընկերության լիցենզիայի գործողության ժամկետը, իսկ «Արմնյուզ ՖՄ» ռադիոյի լիցենզիայի կասեցումը՝ վերացնել եւ հնարավորություն տալ ռադիոընկերությանը շարունակել գործունեությունը։

Հանձնաժողովը փետրվարի 12-ին ընդունել էր այս երկու ընկերությունների լիցենզիաների գործողությունների կասեցման վերաբերյալ որոշումներ՝ առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը չապահովելու հիմքով՝ 5 օր ժամկետով:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին «Քառյակ մեդիա»-ն, որը ներառում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am կայքը և «Արմնյուզ FM» ռադիոն, հայտնել էր իր գործունեությունը դադարեցնելու մասին։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համաձայն՝ հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե սահմանված խախտումը չի վերացվել։ Քանի որ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը չի վերադարձել եթեր եւ որևէ պաշտոնական գրություն կամ հեռարձակումը վերականգնելու որևէ ցանկություն Հանձնաժողովին չի ներկայացրել, որոշվել է դադարեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲԸ-ին տրամադրված Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիայի գործողությունը:

Իսկ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին գրություն է ներկայացրել «Արմնյուզ ՖՄ» ռադիոյի հեռարձակումը շարունակելու պատրաստակամության մասին և խնդրել է վերացնել «ՌԱԴԻՈ 107 ՖՄ»-ի լիցենզիայի գործողության կասեցման որոշումը, ինչը Հանձնաժողովը բավարարել է:

Լուսանկարը՝ «Արմնյուզ»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter