HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

2022թ. պատրաստ կլինի ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների առաջին փաթեթը

Օրերս կայացած ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման բարելավման աշխատանքային խմբի նիստի ժամանակ որոշվել է մինչև այսօր՝ փետրվարի 20-ը թարմացնել առաջնահերթ խնդիրների ցանկը, որոնք ներառվելու են ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի փոփոխությունների առաջին փաթեթում։

Մասնավորապես, փոփոխությունների նպատակն է արտաքին էլեկտրոնային առևտրի շրջանակներում գնված ապրանքները դասակարգել առանձին կատեգորիայի մեջ, սահմանել դրանց կարգավորման առանձնահատկությունները, ներմուծել էլեկտրոնային առևտրի օպերատորի ինստիտուտ, էլեկտրոնային առևտրի հայտարարագրեր, ինչպես նաև՝ ֆիզիկական անձանց համար ապահովել էլեկտրոնային առևտրի ապրանքների վաճառքի հնարավորություններ՝ օգտագործելով մաքսային պահեստները։ 

Ընդհանուր առմամբ՝ կողմերն առաջարկել են մոտ 300 փոփոխություն։ Մինչ օրս համաձայնեցվել է շուրջ 110 ուղղում, ևս 60-ը գրեթե պատրաստ են։

ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի՝ 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ին։

Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուն պես դադարել է գործել 2009թ նոյեմբերի 27-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, ինչպես նաև՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող մի շարք այլ միջազգային համաձայնագրեր՝ կնքված Մաքսային միության ստեղծման փուլում։ 

Աշխատանքները նախատեսված են 2025թ ռազմավարությամբ և պետք է ավարտվեն մինչև 2024 թվականը։

Ինչպես նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, առավել օպերատիվ աշխատանքի համար անհրաժեշտ է կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն հենց ԵԱՏՄ երկրների համար.

«Մինչև փետրվարի 20-ը կողմերի լիազոր մարմիններին խնդրում եմ թարմացնել ցուցակը, որպեսզի Հանձնաժողովը զեկուցի միջկառավարական խորհրդում համաձայնեցված մոտեցումների, ժամկետների և աշխատանքի փուլերի մասին»,- ասել է Միխայիլ Մյասնիկովիչը։

Փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի կարծիքով՝ արձանագրությունների համալիր նախագծերի փուլային ձևավորումը կարագացնի մաքսային կարգավորման բարելավման աշխատանքները։

Աշխատանքային խումբը նաև ուսումնասիրել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման մասով փոփոխությունների ներպետական համաձայնեցման արդյունքները։

Լրամշակումից հետո փաստաթուղթը դիտարկման համար ուղարկվելու է բոլոր շահագրգիռ կողմերին։

Գլխավոր լուսանկարը՝  www.gov.kz-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter