HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ծառայողական քննությունների արդյունքներով 41 ոստիկան ազատվել է աշխատանքից

2021թ. ընթացքում, ծառայողական քննությունների արդյունքներով, աշխատանքից ազատվել է ոստիկանության 41 ծառայող: Ծառայությունից ազատվածների կեսը թույլ են տվել կոպիտ կարգապահական խախտումներ:

Ծառայողական քննությունների արդյունքներով՝ աշխատանքից ամենաշատն ազատվել են Ոստիկանության կենտրոնական ապարատի և առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողները: Երկրորդ տեղում գտնվում է Երևան քաղաքի վարչությունը և ենթակա ստորաբաժանումները:

Նշված հիմքով ծառայությունից ազատման դեպքեր չեն արձանագրվել միայն ոստիկանության Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզայինվարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները:

Ստորև ներկայացնում ենք վերջին 5 տարիներին ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների աշխատանքից ազատվելու թվերն՝ ըստ ստորաբաժանումների:

Made with Flourish

Միայն 2021թ. 20 ոստիկան աշխատանքից ազատվել է կոպիտ կարգապահական խախտումների համար: 12 ոստիկան աշխատանքից ազատվել է նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, այդ թվում` դատարանի դատավճռով ոչ արդարացման հիմքերով պատժից ազատվելու կամ պատիժը կրելը հետաձգելու հիմքով: Նշենք, որ Ոստիկանության պետն իրավունք ունի նաև ոստիկանությունում ծառայությունից ազատելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած ոստիկանության այն ծառայողին, որի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել կամ քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքերով:

Made with Flourish

«Հետքը» գրել էր, որ Հայաստանում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բռնության ենթարկելու, խոշտանգելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նույնիսկ կեսը դատարան չի հասնում: Դրանք կարճվում են՝ արարքում հանցակազմի բացակայության կամ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Մի մասն էլ երկար ժամանակ կասեցված է մնում՝ մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter