HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունում քննարկում են դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը

Կորոնավիրուսային հիվանդության վիճակի որոշակի կայունացում կա։ Այս մասին Կառավարության փետրվարի 23-ի հերթական նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա խնդրեց Առողջապահության նախարարին մանրամասներ ներկայացնել։

«Վերջին շաբաթների տենդենցը մեզ հուշում է, որ գնում ենք կայուն նվազման։ Այս պահին Հայաստանում շրջանառվում է օմիկրոն շտամի B1 և BA2  ենթաշտամերը։ Ամեն շաբաթ ընտրանքային հետազոտություններ ենք իրականացնում, և կարծես դելտա շտամն իսպառ դուրս է մղվել օմիկրոնի ազդեցության ներքո»,- հայտնեց Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, ունեն խրոնիկ հիվանդություններ, հիվանդությունը ծանր են տանում, գրանցվում են նաև մահվան դեպքեր։

Ըստ նախարարի՝ 65-ից բարձր քաղաքացիներից պատվաստված է 40 %-ը։ Այս պահին առաջին դեղաչափը ստացել է 1 080 715 քաղաքացի, որը կազմում է մեծահասակաների 47,9 %-ը, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 905 624 քաղաքացի, որը կազմում է 40 %-ը։ Երրորդ խթանիչ դեղաչափով պատվաստվել է 20 169 քաղաքացի։

«Հաջորդ շաբաթվանից այս տենդենցի շրջանակում մահճակալների որոշակի կրճատման աշխատանք կսկսենք»,- ասաց Ավանեսյանը։

Փաշինյանը տեղեկացրեց՝ հիմա քննարկում են դիմակների պահանջը հանելու հարցը։ Փակ տարածքներում խորհուրդ կտրվի կրել դիմակ, բայց պահանջը կհանվի։

Առողջապահության նախարարի խոսքով էլ որոշ հաստատություններում դիմակ կրելը կշարունակի պարտադիր լինել, օրինակ՝ բժշկական կենտրոններում։ Եթե կորոնավիրուսի նոր դեպքերի թվերը շարունակեն նվազել, մյուս շաբաթ որոշումը կընդունվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter