HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Դավթյանն ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով՝ Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, Արտակ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,- ասվում է Ալեն Սիմոնյանի հրամանագրում:

Հիշեցնենք՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո՝ նույն տարվա մայիսի 24-ին, Արտակ Դավթյանը նշանակվեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ 2020թ․ հունիսի 8-ին նա ազատվել է այդ պաշտոնից։ 2020-ի հուլիսի 17-ին Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ։ 2020-ի նոյեմբերի 11-ին Արտակ Դավթյանն այդ պաշտոնից էլ է ազատվել։

2021թ․ մարտի 22-ին Արտակ Դավթյանը կրկին նշանակվել էր զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Օնիկ Գասպարյանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter