
Հաստատվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, մահացել է 12 մարդ
Փետրվարի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք՝ կատարված 2804 թեստավորումից։ 837 մարդ առողջացել է, գրանցվել է 12 մահվան դեպք։
Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 419 832 դեպք, վարակվածներից 401 677-ն առողջացել է: Փաստացի բուժում է ստանում 8088 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8461 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1606 է:
Կատարվել է 2 894 588 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել