Արցախի ԱԱԾ-ն աշխատում է Խրամորթ և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հավաստիացնում է, որ ձեռնարկում է բոլոր միջոցները Խրամորթ և այլ համայնքներում բնակչության կյանքն ու առողջությունը հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու և անվտանգային կայուն ու հուսալի համակարգ ձևավորելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում, որը սահմանակից է Ակնային (Աղդամ), ադրբեջանական զինված ւոժերի ներկայացուցիչները բարձրախոսներով բնակիչներին գյուղը լքելու կոչ են անում։
«Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում, այդ թվում Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի մտահոգություն են առաջացրել արցախցիների շրջանում: Ադրբեջանի կողմից տարբեր մեթոդների կիրառմամբ հոգեբանական գրոհը թեև ինքնին մտահոգիչ է, այդուհանդերձ ինչպես Արցախի բնակիչները, այնպես էլ պետական մարմինները առավելապես պետք է աշխատեն անվտանգության իրական ու առարկայական բաղադրիչները բարելավելու ուղղությամբ»,- ասված է Արցախի ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել