HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մի շարք փայտանյութերի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ վեց ամսով կարգելվի

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է մի շարք փայտանյութերի արտահանումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող երկրներ վեց ամսով արգելել։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծեի հրապարակման միասնական կայքում։

Դեռևս 2021 թվականի մարտի 4-ին կառավարությունը որոշել էր վեց ամսով արտահանման արգելք կիրառել վառելափայտերի, անտառանյութերի և փայտանյութերի համար, այնուհետև այդ ժամկետը կրկին վեց ամսով երկարաձգվել էր, և քանի որ շուտով այդ ժամկետն էլ է լրանալու, կառավարությունը որոշել է արգելքի ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։

Ըստ որոշման նախագծի՝ արտահանման արգելքը վերաբերում է չմշակված անտառանյութին, տակառագործական, ճեղքած գերաններին,  փայտե ցցագերաններին և փայտից պատրաստված մի շարք այլ ապրանքների։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ փայտանյութի և դրանից պատ­րաստ­­ված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմա­նելը պայմանավորված է շրջակա միջավայրի պահ­պա­նության անհրաժեշտությամբ։

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում: Նախագիծը օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։

Լուսանկարը՝ արխիվային / © «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter