HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խաչատուր Սուքիասյան. «30 տարվա պատմության մեջ Փաշինյանը ամենակամային, խելացի քաղաքական այրերից մեկն է»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վստահեցնում է` որևէ ներդրում չունի այն հարցում, որ հենց Վահագն Խաչատուրյանն է հանրապետության նախագահի թեկնածուն:

«Ես կուսակցության վարչության անդամ չեմ, կուսակցական չեմ, Խաչատուրյանի թեկնածությունը քննարկվել է կուսակցությունում և անցել, ես որպես ֆրակցիայի անդամ՝ ունեմ մեկ ձայնի իրավունք և քվեարկելու եմ իր օգտին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Պատգամավորն ընդգծում է` Վահագն Խաչատուրյանն անկուսակցական է, ունի լավ կենսագրություն, ՀՀ օրինակելի քաղաքացի է, քաղաքական համակարգում եղել է դեռ ՀՀ-ի անկախացման տարիներից:

Անդրադառնալով խաղաղության դարաշրջան հայտարարելու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Սուքիասյանն ասում է, որ Հայաստանն առանց հարևանների հետ լավ հարաբերությունների չի կարող զարգանալ:

«Իմ կարծիքով 30 տարվա պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը ամենակամային, խելացի քաղաքական այրերից մեկն է: Ես առաջնորդվում եմ միայն պետական շահով, կուսակցական նեղ խմբակային շահերն ինձ համար անընդունելի են»,- ասաց նա:

Խաչատուր Սուքիասյանը համոզված է` նախագահի թեկնածուի հարցում ՔՊ-ի ընտրությունը ճիշտ է, քանի որ Վահագն Խաչատուրյանն իր անցած ճանապարհով շատ զգույշ մարդ է և հեռու է կոռուպցիոն գործարքներից:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ըստ «Հետքի» հրապարակման` քաղաքապետ եղած ժամանակ Վահագն Խաչատուրյանը «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին 5655 դոլարով է վաճառել Արամի 3 հասցեի շենքը, արդյոք դա չի՞ կարելի կոռուպցիոն գործարք համարել, պատգամավորն ասաց.

«Գնացեք հանեք բոլոր փաստաթղթերը, ինձ համար անընդունելի է… Այն հարյուրավոր միլիոն դրամները, որոնք ներդրվել են շենքում, համապատասխան լրագրողական կառույցը նկարել է պատրաստի շենքը, որի վրա հարյուրավոր միլիոններ են ծախսվել, բայց պետք է նկարեր մի պատ ու չի նշել Երևան քաղաքապետարանի փաստաթուղթը, որ հինգ բնակարան է ձեռք բերվել: Եթե այդտեղ պետք է պատկերասրահ լիներ, ու մարդիկ չէին գալու, չէին վճարելու, ու ինչ-որ իքս պահից սկսելու էր դադարել, որովհետև չէին կարողանալու աշխատավարձ տալ: ՀՀ-ում այդ տարիներին ոչ մեկ պատկերասրահի մասին չէր մտածում»,- եզրափակեց Սուքիասյանը:

Նշենք, որ ըստ «Հետքի» հրապարակման` Երևանի քաղաքային իշխանությունը ցանկացել է Երևանի սրտում հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալ։ Սակայն Սուքիասյանները վերակառուցել են շենքը` օգտագործելով բիզնես նպատակներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter