HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ավելի բարձր կալորիականությամբ գազ է օգտագործվել, բայց վճար չի պահանջվել․ Փաշինյանը՝ բնական գազի գնաճի մասին

Դեռևս նախորդ տարվանից Հայաստան մատակարարվող բնական գազի կալորիականությունը բարձրացել է։ Նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված 1 խորանարդի դիմաց ավելի բարձր կալորիա է ստացվել, և ջերմատվությունն ավելացել է։ Փաստացի, ավելի բարձր կալորիականությամբ գազ է օգտագործվել, բայց վճար չի պահանջվել։ Այս մասին կառավարության նիստին, անդրադառնալով բնական գազի գնաճին, հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինայնը։

«Եվրոպայում 1000 խորանարդ գազի գինը հասել է 2400 դոլարի։ Այս իրավիճակում գազի շուկայի նկատմամբ կալորիականությունը ավելանում է, միջոցներ ենք ձեռնարկել գազի գինը 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար պահպանելու համար»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ պարզապես բարձրացել է կալորիականության գործակիցը, որը շուրջ 100 000 սոցիալապես անապահով ընտանիքների համար չի հաշվարկվում։ Բացի այդ, աջակցություն կտրվի սահմանամերձ գյուղերի բնակչությանը։

Կալորիականության ճշգրտումն իրականացվելու է Հայաստան-Վրաստան սահմանին և միջինացված կիրառվելու է բոլոր սպառողների վրա։

Կարդացեք նաև՝ 

«Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է գազի գինը հաշվել ըստ կալորիականության՝ թանկացնելով այն սպառողների համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter