HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն ընդունեց տոտալիզատորների գովազդը սահմանափակող նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որի համաձայն սահմանափակվելու է տոտալիզատորների գովազդը:

Նախագիծն ընդունվեց 63 կողմ, 24 ձեռնպահ ձայներով:

Այսպիսով տոտալիզատորների գովազդը թույլատրվելու է միայն 4 վայրում՝ սահմանային անցակետերում, 4 և ավելի բարձր աստղ ունեցող հյուրանոցներում, այդ գրասենյակների մուտքերին և ներսում, ինչպես նաև կայքէջերում: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում որոշվել է սահմանափակումը տարածել նաև թղթային վիճակախաղերի վրա:

Նախագիծն ուժի մեջ է մտնելու վեց ամիս անց:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter