HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանցկացվի «Գյուղի ապագան կերտում է կրթված երիտասարդը» խորագրով համաժողով

Հեյֆեր Հայաստանը և «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն կազմակերպում են ԱՅՈ մանկապատանեկան ակումբների հերթական տարեկան համաժողովը: Հայաստանի 29 գյուղաբնակ համայնքում գործող ԱՅՈ մանկապատանեկան ակումբների շուրջ 200 սան կմասնակցի այս տարվա համաժողովին:

Համաժողովն անցկացվելու է «Գյուղի ապագան կերտում է կրթված երիտասարդը» խորագրի ներքո: Միջոցառումը տեղի կունենա մայիսի 11-ին և 12-ին Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը:

Այս տարի համաժողովը կանդրադառնա մանկապատանեկան ակումբների ներգրավվածությանն իրենց համայնքների սոցիալ-տնտեսական կյանքին, նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելու ուղղությամբ ակուբների սաների կողմից կատարվող աշխատանքներին:

Ակումբներում գործող բոլոր 7 արտադասարանային խմբակներ հաճախող երեխաներն ամփոփ կներկայացնեն նախորդ տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքները, այնուհետև տեղի կունենան քննարկումներ ակումբների սաներին հուզող հարցերի շուրջ:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Հեյֆեր Հայաստանի աշխատակիցներ և գործընկերներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter