HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլը չի ցանկանում Պուտին-Զելենսկի ուղիղ բանակցություններ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի աջակցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ երկու երկրների նախագահների ուղիղ բանակցությունների վերաբերյալ առաջարկը։ Ըստ նրա՝ Կրեմլը չի ցանկանում ուղիղ բանակցություններ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև։

Պեսկովը գոհունակություն է հայտնել բանակցությունների գործող ձևաչափի վերաբերյալ, որի շրջանակներում Մոսկվայի և Կիևի պատվիրակությունները հանդիպում են Բելառուսում, սակայն ընդգծել, որ դեռևս խոսք չի գնում կոնկրետ փաստաթղթերի ստորագրման շուրջ։

Հիշեցնենք, ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել էր ուղիղ բանակցություններ վարել։

«Ի՞նչ տամ։ Ի՞նչ ես դու մեզնից ուզում։ Հեռացի՛ր մեր երկրից։ Չես ուզում հիմա գնալ, նստի՛ր ինձ հետ բանակցությունների սեղանին, ես ազատ եմ։ Միայն ոչ թե 30 մետր հեռու, ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Չէ՞ որ ես հարևան եմ, նորմալ տղամարդ։ Նստի՛ր ինձ հետ, խոսի՛ր։ Ես չեմ կծում։ Ես նորմալ տղամարդ եմ։ Նստի՛ր ինձ հետ խոսիր։ Ինչի՞ց ես վախենում։ Մենք ոչ մեկին չենք սպառնում, մենք ահաբեկիչներ չենք։ Մենք բանկեր չենք գրավում, ուրիշի հողեր չենք նվաճում»,- ուկրաինական և օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Զելենսկին։

Զելենսկու հայտարարությունից հետո Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը Պուտինին կոչ էր արել հրաժարվել ցանկացած տիպի բանակցություններից և բանակն ուղարկել Կիևն ու Խարկովը գրավելու։

Ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակ ռուսական պատվիրակությունը ղեկավարում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են ՊՆ և ԱԳՆ փոխնախարարներ Ալեքսանդր Ֆոմինը և Անդրեյ Ռուդենկոն, Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին և Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը։

Ուկրաինական կողմը ներկայացնում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, Դոնբասում կարգավորման հարցով կոնտակտային խմբում ուկրաինական պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը և ԱԳ փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին։

Ուկրաինացի և ռուս բանագնացների առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-ին Պրիպյատ գետի ափին։ Դրանից հետո պատվիրակությունները խորհրդակցությունների նպատակով մեկնել էին մայրաքաղաքներ։ Երկրորդ հանդիպումը կայացավ նախօրեին՝ մարտի 4-ին Բելովեժյան թավուտում։

Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության

Ուկրաինայում մարտի 4-ի իրադարձություններին կարող եք հետևել այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter