HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհվել է սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, ևս մեկ զինծառայող վիրավոր է

Մարտի 7-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը և Պաշտպանության բանակը հերքել էին ադրբեջանական կողմի այն հաղորդագրությունը, թե իբր հայկական կողմը կրակ է բացել՝ հայտնելով, որ հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter