HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմական գործողություններից ի վեր զոհվել է ավելի քան 400 խաղաղ բնակիչ. ՄԱԿ

Ուկրաինայում պատերազմական գործողությունների մեկնարկից մինչև մարտի 6-ը ներառյալ զոհվել է առնվազն 406 խաղաղ բնակիչ։ Այդ մասին մարտի 7-ին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակը։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 801 մարդ վիրավորվել է։ Զոհերից 27-ը երեխաներ են։

23 խաղաղ բնակիչ էլ զոհվել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Նախօրեին ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 1,5 միլիոնը։

«Ուկրաինայից ավելի քան 1,5 միլիոն փախստական 10 օրվա ընթացքում տեղափոխվել է հարևան երկրներ։ Սա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր Եվրոպայում փախստականների հետ կապված ամենաարագ աճող ճգնաժամն է»,- գրել էր Գրանդին։

Ուկրաինացի փախստականները տեղափոխվում են Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա, Մոլդովա և եվրոպական մյուս երկրներ։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter