
Կորոնավիրուսից 4 մարդ է մահացել, հաստատվել է վարակման 140 նոր դեպք
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 8-ի, ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք։ 4 մարդ մահացել է։
Երեկ կատարվել է 2803 թեստավորում։ Առողջացել է 512 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421541 դեպք։ Հիվանդացածներից 407082-ն առողջացել է:
Փաստացի բուժում է ստանում 4277 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8552 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2921750 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել