
ՀՀ-ից Արցախ գնացող գազատարը վնասվել է, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերանորոգել
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը:
Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Նախարարությունը հայտնում է, որ այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել