Հուլիսի 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Լրացուցիչ զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք առանձին հաղորդագրությամբ:
Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։
Քիչ առաջ ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Այս պահի դրությամբ հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է։
Նման վարքագիծը հնարավոր է դարձել Բաքվի ռեժիմի անպատժելիության պայմաններում, ինչը արձակել/ում է նրա ձեռքերը՝ ավելի խստացնելու իր հանցավոր քաղաքականությունն Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ։
Գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
«Շրջաններում արդեն վերսկսվել է գազի մատակարարումը, որից հետո այն կվերականգնվի նաև Ստեփանակերտ քաղաքում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Արցախի շրջափակման 41-րդ օրն է: 120,000 մարդ կրում է տնտեսական, սոցիալական, հոգեբանական ու կենցաղային բազմաթիվ զրկանքներ: 120,000-ից 4-ը՝ Թամարա Գրիգորյանը, Տաթև Ազիզյանը, Վիկտորյա Պետրոսյանն ու Արման Մարտիրոսյանը ներկացնում են շրջափակված Արցախի 1 օր