HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում անխափան գազամատակարարման պարագայում կվերսկսվեն դասերը

Արցախում անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Այս մասին հայտնում է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համապատասխան կառույցների կողմից տարվում են աշխատանքներ բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը  վերափոխելու ուղղությամբ։ Ծնողներին հորդորում ենք երեխաներին հագցնել տաք հագուստ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter