
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 10-11-ին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 10-11-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 10-11-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել