HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄԱԿ. պատերազմի 12 օրվա ընթացքում ավելի քան 2 մլն մարդ Ուկրաինան լքել է

Պատերազմի 12 օրվա ընթացքում Ուկրաինան ստիպված լքել է երկու միլիոն մարդ։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Շաբիա Մանտուն։

Վերջինիս խոսքով՝ Ուկրաինայում առկա իրավիճակը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր Եվրոպայում փախստականների ամենաարագ աճող ճգնաժամն է։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ մարտի 8-ի կեսօրի դրությամբ Ուկրաինան լքել է 2 միլիոն 11 հազար 312 մարդ։ Նրանց մեծ մասը՝ շուրջ 1,2 միլիոն մարդ, (մարտի 8-ի տվյալներով) մեկնել է Լեհաստան, ավելի քան 210 հազարը՝ այլ երկրներ (մարտի 7-ի տվյալներով), ևս 99,3 հազարը՝ Ռուսաստան (մարտի 8-ի տվյալներով)։

Այլ երկրներ կատեգորիայի տակ մտնում են Հունգարիան՝ շուրջ 191 000 մարդ, Սլովակիան՝ 141 000 մարդ, Մոլդովան՝ 83 000 մարդ, Ռումինիան՝ 82 000 մարդ, Բելառուսը՝ 453 մարդ։

Նախօրեին ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմական գործողությունների մեկնարկից մինչև մարտի 6-ը ներառյալ զոհվել է առնվազն 406 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 801-ը։ Զոհերից 27-ը եղել են երեխաներ։

Լուսանկարը՝ dpa-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter