HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելն արգելող նախագծում առաջին ընթերցմամբ փոփոխություններն ընդունվեցին

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց և ընդունեց Կառավարության ներկայացրած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Հիշեցնենք, որ 2020-ին ընդունված փոփոխությունների համաձայն` այս տարվա մարտի 15-ից հանրային սննդի բոլոր վայրերում ծխելն արգելվելու է:

Նախագծի հիմնական զեկուցող առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի խոսքով` ի հայտ են եկել ծխախոտային արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, բայց լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում:

Այսպիսով՝ նախագծով ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչն ունի հետևյալ սահմանումը` ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային (էլեկտրականություն կամ մարտկոցներ) եղանակով աշխատող արտադրանք (քարթրիջով կամ տարայով), որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի, նյութի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ:

Նշենք, որ նույն օրենքի համաձայն` այս տարվա հունվարի մեկից առևտրի կետերում ծխախոտի ցուցադրությունը հունվարի 1-ից արգելվել է։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 կողմ, 2 դեմ, 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Լրացված. 18:20

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 65 կողմ, 30 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter