HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլհամ Ալիևը մարտի 10-ին կայցելի Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջիկա հինգշաբթի օրը՝ մարտի 10-ին, կայցելի Թուրքիա։ Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

Ալիևի այցը Թուրքիա տեղի կունենա Ուկրաինայում մարտական գործողությունների ֆոնին։

«Ես Ուկրաինայում առկա ճգնաժամը քննարկել եմ մոտ 20 երկրների ղեկավարների հետ և շարունակում եմ բանակցություններ վարել։ Վաղը (խմբ. չորեքշաբթի՝ մարտի 9-ին) Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կայցելի Թուրքիա, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիա կժամանի հինգշաբթի օրը», - ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ի դեպ, թուրք-իսրայելական հարաբերությունների լարումից հետո, 2008 թվականից ի վեր, Իցհակ Հերցոգը կդառնա Թուրքիա այցելած Իսրայելի առաջին բարձրաստիճան պաշտոնյան:

Նախատեսվում է, որ Ալիևն ու Էրդողանը կքննարկեն ոչ միայն Հարավային Կովկասում առկա իրավիճակը, ներառյալ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները, այլևը Ուկրաինայում առկա իրավիճակը, որտեղ արդեն 14-րդ օրն է, ինչ ընթանում են ռուս-ուկրաինական մարտական գործողությունները։

Վերջին անգամ Իլհամ Ալիևը Թուրքիա էր այցելել նախորդ տարվա նոյեմբերի 12-ին՝ Ստամբուլում մասնակցելու «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» 8-րդ գագաթնաժողովի աշխատանքներին, որին մասնակցում էին նաև Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի առաջնորդներն ու դիտորդ երկրների կարգավիճակ ունեցող Հունգարիայի վարչապետն ու Թուրքմենստանի նախագահը։ 

Այդ գագաթնաժողովի ընթացքում հայտարարվեց, որ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը վերանվանվելու է Թյուրքալեզու պետությունների կազմակերպության, ինչը նշանակում է համագործակցության ավելի բարձր մակարդակ, քան մինչ այդ գոյություն ուներ։

Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter