
Կորոնավիրուսից 3 մարդ է մահացել, գրանցվել է վարակման 122 նոր դեպք
Մարտի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 122 նոր դեպք՝ կատարված 2769 թեստավորումից։ 235 մարդ առողջացել է, 3-ը՝ մահացել։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421714 դեպք, 407583-ն առողջացել է: Փաստացի բուժում է ստանում 3937 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8563 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1631 է: Ընդհանուր կատարվել է 2927322 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել