HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Առաջարկվում է Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները հրապարակել arlis.am-ում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընդունած որոշումները հրապարակել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ arlis.am-ում։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել e-draft.am-ում։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի և 49-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների համաձայն՝ Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի ակտերն ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ yerevan.am-ում։

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, Երևանի ՏԻՄ-երի կողմից յուրաքանչյուր տարի ընդունվում են ավելի քան 6000 ակտեր։ Երևանում բնակվող անձանց և Երևան քաղաքի տարածքում գործունեություն իրականացնող բազմաթիվ իրավաբանական անձանց հաճախ անհրաժեշտ է լինում ծանոթանալ նշված ակտերին՝ իրենց գործունեության իրականացման ընթացքում։

Ըստ նախագծի հիմնավորման՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական www.arlis.am կայքն արդյունավետ իրականացնում է իրավական ակտերի հրապարակումը և նշված կայքում Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած ակտերի տեղադրումն առավել դյուրին կդարձնի որևէ ակտին և դրա բովանդակությանը ծանոթանալու ընթացքը և այդ ակտին համապատասխան գործունեության կազմակերպումը, ուստի իրավական ակտերի միասնական շտեմարան ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված մշակվել է սույն օրենքի նախագիծը։

Հավելենք, որ այս նախագիծն ուժի մեջ մտնելու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter