
Ադրբեջանցիներն արկեր են արձակել Արցախի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ
Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 16:21-ին հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է։
Ականանետի 3 հատ ական է արձակվել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում: Տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 11-ի առավոտյան, Ադրբեջանը, կրկին խախտելով հրադադարի ռեժիմը, 2 արկ էր արձակել Խնապատ գյուղի վրա։
Լուսանկարը՝ Վիքիպեդիայի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել