Վահագն Խաչատուրյանն ազատվեց ԲՏԱ նախարարի պաշտոնից
Նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի մարտի 11-ի հրամանագրով Վահագն Խաչատուրյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահագն Խաչատուրյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ «ՔՊ» խմբակցության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը մարտի 3-ին ԱԺ պատգամավորների 71 կողմ ձայներով ընտրվեց Հանրապետության նախագահի պաշտոնում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել