HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Առցանց կայացել են ռուս-ուկրաինական բանակցություններ

Այսօր՝ մարտի 12-ին, Ուկրաինան և Ռուսաստանը հերթական բանակցություններն են անցկացրել, այս անգամ արդեն տեսակոնֆերանսի ձևաչափով։ Պատվիրակությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել հատուկ աշխատանքային ենթախմբեր։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, որը Ուկրաինայի բանակցային պատվիրակության անդամ է։

«ՌԴ պատվիրակության հետ բանակցությունները անդադար շարունակվում են տեսաձևաչափով։ Ստեղծվել են հատուկ աշխատանքային ենթախմբեր։ Ուկրաինայի դիրքորոշումները սահմանվել են նախորդ դիրեկտիվներով»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Պոդոլյակը։

Թե ինչ հարցերով են զբաղվելու աշխատանքային ենթախմբերը, ուկրաինական պատվիրակության անդամը չի մանրամասնել։

Ավելի վաղ, այս տեղեկատվությունը հաստատել էր նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, բանակցությունները շարունակվում են տեսաձևաչափով, պատվիրակությունը շարունակում է գլխավորել Վլադիմիր Մեդինսկին։ Մանրամասների վերաբերյալ մենք հիմա ձեռնպահ ենք մնում որևէ մեկնաբանություն անել»,- Интерфакс-ին հայտարարել էր Պեսկովը։

Բելառուսում արդեն իսկ կայացել են ռուս-ուկրաինական բանակցությունների երեք փուլեր։ Բանակցությունների երկրորդ փուլի ժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ ապահովելու քաղաքացիական բնակչության տարհանման, սննդի, դեղամիջոցների մատակարարման համար ստեղծվելիք հումանիտար միջանցքների գործունեությունը, սակայն դա ոչ միշտ է իրագործվում։ Կողմերը միմյանց են մեղադրում գործընթացի պարբերական տապալման համար։

Լուսանկարը՝ БелТА գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter