HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քավե Զյուլեի «Կանդինսկի» ուսանողական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ այսօր

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նորաստեղծ «Կանդինսկի» ուսանողական սիմֆոնիկ նվագախումբն այսօր՝ մարտի 14-ին, ելույթ է ունենալու: 

Կոնսերվատորիայի 3-րդ կուրսի իրանցի ուսանող Քավե Զյուլեն համախմբել է Կոնսերվատորիայի ուսանողությանը և հիմնադրել «Կանդինսկի» անվամբ սիմֆոնիկ նվագախումբը: Ռուս աբստրակտ նկարիչ Վասիլի Կանդինսկու անունը կրող նվագախմբի փորձերն անցկացվում են Կոնսերվատորիայում: Քավեն հանդիպման ժամանակ զգուշացնում է, որ հայերեն լավ չի խոսում: 

-Երբ 2019թ․-ին Թեհրանից եկա Երևան նույնիսկ «բարև» բառը չգիտեի, բայց 5-6 ամսից արդեն կարողանում էի հայերենով շփվել։ Երբ դիրիժորությամբ ես զբաղվում, ստիպված ես շփվել ավելի շատ, դա էլ իր հերթին օգնեց, արագացրեց հայերենիս իմացությունը։ Հիմա նաև կարդում եմ, սիրում եմ  Թումանյանին հատկապես։

-Տարբեր տարիների Կոնսերվատորիայում նվագախումբ հավաքել ցանկացող ուսանողական շատ նախաձեռնություններ են եղել, որոնց կամ չի հաջողվել դա անել, կամ կարճատև են գործել, ինչպե՞ս կարողացաք համախմբել ուսանողներին։

-Նվագախումբ ստեղծելու միտք չենք ունեցել, սկզբում փոքր կազմով, ուսանողական ընկերներով էինք՝ կվարտետ, կվինտենտ, ժամանակակից կոմպոզիտորների գործեր էինք նվագում, շատ ժամանակ ստեղծագործությունների պրեմիերաներ էինք անում, աշխատում էին հենց կոմպոզիտորների հետ։ Աստիճանաբար կազմը մեծացավ, գնալով ավելանում էին, և այսօր արդեն ունենք Կոնսերվատորիայի ուսանողներից կազմված սիմֆոնիկ նվագախումբ։

-Հայտնի են Վասիլի Կանդինսկու հարաբերությունները  երաժշտության հետ. «․․.Նախազգում էի երաժիշտներին, որոնք կարող են արվեստ ստեղծել առանց որևէ ռեալիստական բան պատմելու․․. Վ․Վ Կանդինսկի «Հոգևորը արվեստում»»:

Ո՞րն է ձեր նվագախմբի կապը Կանդինսկու հետ, ինչպես նվագախումբը ստացավ աբստրակտ նկարչության հիմնադիր, տեսաբան Վասիլի Կանդինսկու անունը։

-Փոքր տարիքից սիրել եմ նկարչություն, հատկապես հետաքրքիր էին Կանդինսկու աբստրակտ արվեստը, գաղափարները։ Նվագախմբի համար, երբ անուն պետք է որոշեինք, մտածեցի Կանդինսկի լինի, չնայած նվագախումբը ուղղակի կապ չունի իր գաղափարների հետ․ նվագում ենք ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական ստեղծագործություններ։ Օրինակ՝  այսօրվա փորձին Բեթհովենի 3-րդ սիմֆոնիան և Բրուխի ալտի և ջութակի կոնցերտն ենք նվագում, պատրաստվում ենք մարտի 14-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին։

-Բարդ չէ՞ նվագախմբի համար ընտրված ծրագիրը։

Բեթհովենի երրորդ սիմֆոնիան, կարծում եմ, իր սիմֆոնիաներից ամենաբարդն է, ընդամենը երեք շաբաթ ժամանակ ունեինք, չհաշված զուգահեռ համերգային ծրագրի մյուս գործի վրա էինք նաև աշխատում՝ Բրուխի կրկնակի կոնցերտի՝ գրված ալտի և ջութակի համար, մենակատարներն են Լիլի Սևոյանը՝ ալտ և Դավիթ Հակոբյանը՝ ջութակ։ Ամեն դեպքում կարծում եմ նվագախումբը պատրաստ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter