
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ աշխատակազմի փոխանցմամբ՝ քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է եղել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ եւ ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին, ինչպես նաեւ կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել