
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցով Հայաստանը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարը տեղեկացրել էր, որ Ադրեբջանը Հայաստան է ուղարկել հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի։
«Սահմանվել և առաջարկվել են հիմնական սկզբունքները։ Եթե Հայաստանը ցանկանում է հարաբերությունների կարգավորում, նրանք պետք է անմիջապես հայտարարեն այդ առաջարկներին իրենց դիրքորոշման մասին։ Բայց ես կարող եմ ասել, որ փաստաթղթում ներկայացված բոլոր սկզբունքները հանդիսանում են միջազգային հարաբերությունների սկզբունքներ», - նշել էր Բայրամովը։
Մեկնաբանել