HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինական կողմը Ռուսաստանի հետ բանակցությունների չորրորդ փուլը ծանր է անվանել

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը, որի շրջանակներում կողմերը շփվել են տեսակապով, ծանր է անվանել։

«Կողմերն ակտիվորեն արտահայտում են իրենց դիրքորոշումները։ Հաղորդակցությունը վարվում է, սակայն ծանր է։ Անհամաձայնությունների պատճառը խիստ տարբեր քաղաքական համակարգերն են։ Ուկրաինան հանրության ներսում ազատ երկխոսությունն ու պարտադիր փոխհամաձայնությունն է։ Ռուսաստանը սեփական հանրության վերջնագրերով ճնշումն է»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Պոդոլյակը։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը մեկնարկել է շուրջ երկու ժամ առաջ։ Բանակցություններն ընթանում են տեսակապի միջոցով։

Պոդոլյակն իր գրառման մեջ բանակցությունների ներկայիս փուլն անվանել է չորրորդը։ Մարտի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոսել էր «վերջին օրերին տեսակապով իրականացվող ռուս-ուկրաինական բանակցությունների մասին»։ Այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել էր նաև Կրեմլի պաշտոնական կայքում։

Երկու երկրների պատվիրակությունների վերջին տետատետ հանդիպումը կայացել էր մարտի 7-ին Բելովեժյան թավուտում։ Դրանից հետո Անթալիայում հանդիպել էին երկու երկրների արտաքին գործերի նախարարները։ Հանդիպմանը հաջորդած առանձին մամուլի ասուլիսների ժամանակ կողմերը հայտարարել էին, որ հանդիպման արդյունքում էական պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։

Լուսանկարը՝ Միխայիլ Պոդոլյակի թվիթերյան միկրոբլոգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter