
Հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք, մահացել է 3 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 55-ով՝ ընդհանուր կազմելով 422 076: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նախօրեին կատարվել է 2170 թեստավորում (ընդհանուր՝ 2 938 644):
Մահացել է 3 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8579 է: Առողջացել է ևս 237 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 408 799-ի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել