HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթի մասին

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթի մասին։ Նոր պատժամիջոցները ներառում են.

  • Ռազմական արդյունաբերական համալիրի մեջ մտնող տնտեսության տարբեր հատվածների որոշակի ռուսական պետական ձեռնարկությունների հետ ցանկացած գործարքի ամբողջական արգելք:
  • Պողպատե արտադրատեսակների ներմուծման արգելք, որը Ռուսաստանին կզրկի մոտ 3,3 մլրդ եվրոյի արտահանման հասույթից:
  • Ռուսական էներգետիկ հատվածում նոր ներդրումների վրա արգելք՝ բացառությամբ ատոմային էներգետիկայի։
  • Ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների ցանկի ընդլայնում։ Ապատեղեկատվության տարածմանը մասնակից ընկերությունների ցանկի կազմում։
  • Ռուսաստան շքեղության ապրանքների արտահանման արգելք։
  • Կարգելվի եվրոպական վարկանիշային գործակալություններին ծառայություններ մատուցել Ռուսաստանին և ռուսական ընկերություններին, ինչն էլ ավելի կդժվարացնի հասանելիությունը ԵՄ շուկային։ 

Բացի այդ, Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Մեծ յոթնյակի կողմից ավելի վաղ ընդունված առևտրում Ռուսաստանի առավել բարենպաստության ռեժիմի չեղարկումը։

Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո։

ԵՄ նոր պատժամիջոցների հրապարակումից հետո նաև պարզ դարձավ, որ Մեծ Բրիտանիան ևս արգելել է շքեղության ապրանքներ արտահանել Ռուսաստան, ինչպես նաև չեղարկել ՌԴ-ից և Բելառուսից հարյուրավոր ապրանքատեսակների համար առավել բարենպաստության ռեժիմը։

Եվրամիությունը, ԱՄՆ-ն և այլ երկրներ մի քանի փուլից բաղկացած պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, ինչը պայմանավորված է Ուկրաինա այդ երկրի ներխուժման հետ։ Սահմանափակումները տարածվել են բանկային հատվածի, ավիացիայի, էներգակիրների ներկրման, ինչպես նաև ռուսաստանցի քաղաքական գործիչների, պաշտոնյաների, գործարարների և մեդիա դեմքերի վրա։

Լուսանկարը՝ Dmitry Rukhlenko-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter